Ռուսաստան ներկրվող ապրանքների արգելքի հետևանքով ԵՄ–ն տարեկան շուրջ 10-12 մլրդ եվրո կկորցնի. վերլուծաբաններ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունից Ռուսաստան ներկրվող սննդամթերքի և գյուղմթերքի ծավալը տարեկան շուրջ 10-12 միլիարդ եվրո է կազմում, նշված է Raiffeisen Research–ի վերլուծական նյութում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի արգելել է մեկ տարվա ընթացքում Ռուսաստան ներկրել գյուղմթերքի և պարենամթերքի որոշ տեսակներ այն երկրներից, որոնք ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։ Կառավարությանը հանձնարարվել է կազմել այն մթերքների ցուցակը, որոնց դեպքում կկիրառվի նշված արգելքը։
«ԵՄ–ից Ռուսաստան ներմուծվող նշված ապրանքների ծավալը տարեկան մոտավորապես 10-12 միլիարդ է գնահատվում»,– գրում են վերլուծաբանները։
Այսպիսով, հատկապես այդքան կարող է կորցնել ԵՄ–ն, եթե Ռուսաստանն արգելի սննդամթերքի և գյուղմթերքի բոլոր տեսակների ներմուծումը։ Եթե ցանկում ներառվեն սահմանափակ թվով ապրանքներ, ապա այդ թիվն ավելի փոքր կլինի, գրում է ՌԻԱ Նովոստին։-0-

