Ավարտվող տարին բավականին ծանր էր Հայաստանի համար, և կառավարությունը մեծ աշխատանք է կատարել` պահելով իր խոստումները, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը գործադիր մարմնի` այս տարվա վերջին նիստում։
«Հաջորդ տարին մենք կսկսենք գերակա խնդիրների ներկայացումից, որովհետև մեզ բավականին լարված աշխատանք է սպասում։ Մենք պետք է կարողանանք կատարել տված խոստումները և ստանձնած պարտավորությունները»,– հայտնեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ կառավարության բոլոր ծրագրերը միայն մեկ նպատակ են հետապնդում` բարելավել երկրի սոցիալ–տնտեսական վիճակը և, հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ -0-