2011թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով դրամային փոխանցումները կազմել են 1 155,2 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի 937,5 մլն դոլարի դիմաց (աճը՝ 23,2%), ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։
Միաժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել է շուրջ 126,5 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,9 տոկոսով։
Փաստորեն, հունվար-նոյեմբեր ամսիսներին Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված բոլոր փոխանցումների 83,7%-ը և երկրից արված բոլոր փոխանցումների 53,1%-ը։
ԿԲ տվյալների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացված փոխանցումների զուտ հոսքը կազմել է շուրջ 1 028,7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2010 թ.-ի հունվար-նոյեմբերի ամսիսներին գրանցված 833,7 մլն դոլարի դիմաց (23,4%-ի աճ). (1- 388,16 դրամ է): —0–