Չինաստանն ամանորյա տոներին ժամանակավորապես փակում է Ղրղզստանի հետ սահմանը
27.12.2011,
17:07
Չինաստանն ամանորյա տոներին ժամանակավորապես փակում է Ղրղզստանի հետ սահմանը
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանն ամանորյա տոներին ժամանակավորապես փակում է Ղրղզստանի հետ պետական սահմանը, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեցին Ղրղզստանի ՍԶ ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապի բաժնից:
«Չինական կողմի նախաձեռնությամբ՝ Նոր տարվա տոնակատարության կապակցությամբ պետական սահմանի ղրղզստանա-չինական անցակետերը ժամանակավորապես կփակվեն»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Ղրղզստանա-չինական սահմանը փակ կլինի դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը: Ըստ նրա՝ խոշոր տոնական օրերին սահմանի փակումը հարևան պետության սովորական պրակտիկան է: -0-

