419.01
3.96
395.22
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի գործադիր տնօրեն է ընտրվել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի նախկին տնօրենը

13:42
30 Նոյեմբերի 2011

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպությանե գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով Ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստի արդյունքները, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ավելի վաղ Հովսեփյանը զբաղեցնում էր «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գլխավոր-գործադիր տնօրենի պաշտոնը: Հիմնադրամի հնգամյա ծրագրի իրագործումը պաշտոնապես ավարտվել է 2011թ.-ի սեպտեմբերի վերջին:

Ինչպես նշվում է կառավարության մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցույթին ներկայացվել էր 15 հայտ:   
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընդհանուր ծավալը գնահատվում է 1,5 մլրդ դոլար:

ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանության է արժանացրել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագիրը:

Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքները,  տարանցիկ պետության կարևոր դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան շրջանակաձև ավտոմայրուղուն:

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագրի պաշտոնական ավարտի պահին կորպորացիայի դրամաշնորհի շրջանակներում կատարված ներդրումները կազմել են շուրջ 177 մլն դոլար: Այդ ներդրումներն ուղղված էին հանրապետության գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:-0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:20
06 Հոկտեմբերի 2023
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանն ուղղված ՀՀ իշխանությունների վեկտորը տգիտություն է. ֆինանսների նախկին նախարար.
Արամյանի խոսքով, տնտեսական առումով մենք միլիարդավոր դոլարներով կապված ենք Ռուսաստանի տնտեսության հետ
17:26
04 Օգոստոսի 2023
Հայաստանում հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է (ՑԱՆԿ)
Հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է. ՑԱՆԿ
14:57
23 Հունիսի 2023
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը