«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ ընկերության և նախարարության միջև հաստատվեց բավականին արդյունավետ երկխոսություն և համոզմունք հայտնեց, որ այդ երկխոսությունը կզարգանա: Նա հայտնեց, որ «ՀԿԵ»-ն սերտ համագործակցում է փոխադրման գործընթացը կազմակերպող կառույցների հետ, պահպանում է երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում գործող պետական չափանիշները, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության ապահովության նորմերը:
«Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ բազայի շրջանակներում: Մենք ցանկանում ենք օգտագործել մեր և նախարարության տրամադրության տակ գնվող ռեսուրսներն ի շահ Հայաստանի Հանրապետությանը և երկրի բնակիչների», - ասաց գլխավոր տնօրենը:
Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանը նշեց Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը:
Նախարարության ղեկավարը նշեց, որ ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ ծրագրեր ունեն իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման և երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման բնակավառում:
Նախարարը «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Ճգնաժամային կենտրոնի աշխատանքը և երկաթուղուն սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի հսկողության ծրագրերը:
Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոն, գնացքների անվտանգ երթեվեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—