+17
Եղանակը Երևանում
Հայ

ԱԷՄԳ-ն գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից. գլխավոր տնօրեն

13:25
11 Նոյեմբերի 2011

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն նախօրեին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԷՄԳ-ի տնօրենն անդրադարձել է նաև ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: 

Հայ դիվանագետն իր հերթին բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի ունեցած համագործակցությունը՝ անդրադառնալով նաև գործակալության հետ համատեղ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերին, նոր էներգաբլոկի կառուցմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

Երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել նոր ատոմակայան ներկա ԱԷԿ-ի տեղում: Խոսքը 1000 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկի շինարարության մասին է: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011թ.-ին, իսկ նոր էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2017թ.-ը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն, նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դրամ: Այս նախագծի համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006թ.-ին չեղյալ համարեց նոր ատոմային էներգաբլոկի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը:-0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:47
14 Հունիսի 2022
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
10:00
14 Հունիսի 2022
Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին
Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ