ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետեկամուտների կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որով հերքում է գերատեսչության ղեկավար Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին խոսակցությունները:
«Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածում, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն իբր հրաժարականի մասին հայտարարություն է ներկայացրել: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ հաղորդագրությունները հորինված են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշել են գերատեսչությունից, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ «համակարգը գտնվում է նորմալ աշխատանքային գործընթացում և չհիմնավորված տեղեկությունը տարածվում է կառույցի գործունեությունն ու իրականացվող բարեփոխումները խախտելու նպատակով:
Խաչատրյանի հրաժարականի մասին խոսակցությունները նախօրեին հերքել է նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Վերջին օրերին Հայաստանում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Նախօրեին իր հրաժարականի մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սագրսյանը պաշտոնից ազատել է ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ նրա փոխարեն նշանակելով պաշտպանոթյան նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:
Բացի այդ, հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնին առաջարկել է քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի թեկնածությունը (ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, ով մահացավ 2007թ.-ին): -0-