447.29
7.53
425.3
+24
Եղանակը Երևանում
Հայ

ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամից Հայաստանի վարկի մասին որոշումը դեռ չի կայացվել. ՌԴ ֆինանսների նախարարություն

19:43
27 Հոկտեմբերի 2011

Գազաքիմիական բնագավառի վերակազմավորման համար Հայաստանին մինչև 400 մլն դոլարի չափով վարկի տրամադրման հարցը դեռ քննարկվում է, վերջնական որոշումը հնարավոր է ընդունվի ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստի ժամանակ, ասվում է ՌԴ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

Հինգշաբթի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ՌԴ Ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի արդիականացման և ուղեկցող ձեռնարկություններ ստեղծելու համար ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամից միջոցների հատկացմանը:

«Հիմնադրամի ղեկավար մարմնի՝ ՀՃՀ խորհրդի առաջիկա նիստի ամսաթիվը, որի ժամանակ հնարավոր է Հայաստանին վարկ տրամադրելու հարցի քննարկումը, կորոշվի Հիմնադրամի խորհրդի նախագահ, ՌԴ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ա.Գ. Սիլուանովի կողմից՝ բանակցությունների ավարտից հետո»,- ասվում է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ Ֆինանսների նախարարությունն ընդգծում է, որ իր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամը բազմակողմանի ֆինանսական մեխանիզմ է, որի շրջանակներում կայացրած որոշումներն ընդունվում են ՀՃՀ մասնակից պետությունների ձայների մեծամասնության հիման վրա: «Այսպիսով՝ ռուսական կողմը, թեև Հիմնադրամի հիմնական բաժնետերն է, իրավունք չունի միակողմանի ՀՃՀ-ի շրջանակներում որոշումներ կայացնել»,- պարզաբանվում է փաստաթղթում:

Գազաքիմիական բնագավառի վերակազմավորման համար մինչև 400 մլն դոլար ծավալով վարկի տրամադրման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական հայտն ընդունվել է  հիմնադրամ 2011թ.-ի հոկտեմբերի 12-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:47
14 Հունիսի 2022
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
10:00
14 Հունիսի 2022
Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին
Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ