447.29
7.53
425.3
+24
Եղանակը Երևանում
Հայ

EXPO-RUSSIA ARMENIA ռուս-հայկական չորրորդ ցուցահանդեսը կանցկացվի Երևանում նոյեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում

12:37
27 Հոկտեմբերի 2011

EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ամենամյա ռուս-հայկական չորրորդ ցուցահանդեսը կանցկացվի Երևանում նոյեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմկոմիտեից:

Ցուցահանդեսի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Ցուցահանդեսում կներկայացվեն այնպիսի ոլորտների նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին են էներգետիկան, մետաղագործությունը, մեքենաշինությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը և կապը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, քիմիական արդյունաբերությունը, բանկերը և ներդրումները:

EXPO-RUSSIA ARMENIA ռուս-հայկական չորրորդ ցուցահանդեսի շրջանակներում Երևանում կներկայանան Ռուսաստանի և Հայաստանի շրջաններ, թեմատիկ կլոր սեղաններ կկազմակերպվեն նախարարություններում:

Ինչպես նշում են կազմակերպիչները, ռուս և հայ մասնակիցների արձագանքների համաձայն, Երևանում արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը հասել է իր նպատակին և ծառայել երկու երկրների կապերի համակողմանի ամրապնդմանը: Այսպիսի բարձր մակարդակի փոխհարաբերությունների վկայություն է միջոցառման բացման արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամենամյա մասնակցությունը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը:  Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:47
14 Հունիսի 2022
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
10:00
14 Հունիսի 2022
Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին
Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ