Հոկտեմբերի 30-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում փոփոխություններ կմտցվեն Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան գնացքների ժամանակացույցում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Տվյալ փոփոխություններն իրականացվել են ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի որոշման համաձայն, աշնանային-գարնանային աշխատանքի անցնելու և տեղական ուղևորափոխադրումների օպտիմալացման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, վերականգնված է նաև Գյումրի-Վանաձոր-Գյումրի մերձքաղաքային էլեկտրագնացքի աշխատանքը, իսկ Սևան-Ալմաստ-Սևան էլեկտրագնացքը հոկտեմբերի 30-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Սևան ուղիով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-