ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 1-ին վաճառքի կհանվի միասնական տոմս, որը թույլ կտա ուղևորներին մեկ օրվա ընթացքում օգտվել Մոսկվային երկաթուղու մի քանի ուղղություններով ընթացող գնացքներից, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Lenta.ru ինտերնետ-պորտալին տված հարցազրույցում:
Մոսկվայի քաղաքապետն արդեն առաջարկել է հատուկ սակագին սահմանել մերձքաղաքային էլեկտրագնացքների համար, որի դեպքում ուղևորները լրացուցիչ գումար չեն վճարի Մոսկվայից դեպի Պոդմոսկովիե հասնելու համար: Այժմ էլեկտրագնացքի տոմս գնելիս տոմսի գինը կախված է գոտիների քանակից, որոնք հատում է ուղևորը: Սակագնային մեկ գոտով անցնելն արժե 26 ռուբլի:
«Այսօր այնպիսի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ՄԿԱԴ-ի ներսում էլեկտրագնացքով երթևեկելու համար մարդիկ շատ ավելի թանկ են վճարում, քան Մոսկվայից դուրս երթևեկելու համար: Արդյունքում, ուղևորները էլեկտրագնացքով հասնում են մետրոպոլիտենի մոտակա կայարան և այնտեղ իջնում, թեև կարող էին երթևեկել մինչև վերջ», - հայտարարել է Սոբյանինը:
Նրա խոսքերով՝ Մոսկվայի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Կենտրոնական մերձքաղաքայի ուղևորային ընկերության և ՌԵ-ի հետ միասնական տոմսի ներդրման մասին, որով մարդը կարող է ոչ միայն իր երկաթուղային ուղղությամբ հասնել մինչև կենտրոն, այլև փոխել գնացքն ու երթևեկել այլ ուղղություններով:-0-