«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հոկտեմբերի 10-ից սկսվում է 2011-2012 թթ. աշնանային և ձմեռային շրջանում աշխատանքին երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի զննումը:
Հատուկ ստեղծված հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի գլխավորությամբ, մասնավորապես, կստուգի ձեռնարկությունների աշխատանքի հիմնական ցուցանիշների կատարումը, հաստիքացուցակները, կանխարգելման միջոցառումների արդյունքները, կայարանային տնտեսությունների վիճակը:
Հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը նաև կանցնի լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննումը: Հանձնաժողովները կստուգեն լոկոմոտիվների և վագոն-մոտորային շարժակազմի ամբողջ պարկը, բացառությամբ
վերանորոգմանը սպասող և պարկից դուրս գրման ենթակա շարժակազմից:
Աշնանային զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգին, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքերին:
Աշնանային զննման գործընթացը ամեն շաբաթ կքննարկվի սելեկտորային խորհրդակցությունների ժամանակ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-