Սեպտեմբերի 27-ին ժամը 02:10-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսել էր իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերն են «Գազպրոմ» ՍՊԸ-ն և Հայաստանի կառավարությունը:
Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով:--0-