«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շուրջ 25 աշխատակիցների շաբաթ օրը Երևանում պարգևներ են հանձնել՝ Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, որն ավանդաբար տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը։
ՀԿԵ երեք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, ևս հինգը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով կրծքանշաններ և պատվոգրեր են ստացել, ՀԿԵ-ի անունից երեք աշխատակիցների անվանական ժամացույցներ են հանձնվել, ընկերության մյուս ներկայացուցիչներն արժանացել են պատվոգրերի և ՀԿԵ գլխավոր տնօրենի երախտագիտությանը, ինչպես նաև՝ դրամական պարգևի։ Բացի այդ, երկաթուղայինների խմբին պատվոգրեր են հանձնել, և նրանց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարի հրամանագրով՝ «Պատվավոր երկաթուղայինի» կոչում է շնորհվել։
«Երկաթուղայինի օրվա նախաշեմին ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել մեր աշխատակիցներին՝ համբերության, արդյունավետ աշխատելու ունակության համար և մաղթել բարեկեցություն ընտանիքներում, հաջողություն և հավատ, որ մենք ձեր հետ կկատարենք մեր ստանձնած խնդիրները»,- ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը։
Նա նաև նշեց, որ ընկերությունը սոցիալական քաղաքականություն է իրականացնում, որը արտադրության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացման գործիքն է։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ավելի քան 60 երկաթուղային է պարգևատրվել, ինչպես նաև չորս կազմակերպություններ, որոնք ընտրվել են մրցույթի արդյունքներով։
Երկաթուղայինի օրն արդեն 115 տարվա պատմություն ունի, այն տոնում է շուրջ 10 մլն մարդ ԱՊՀ երկրներում և մի շարք եվրոպական պետություններում։
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—