472.59
7.14
440.15
+29
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիայի» ավիապարկը համալրվել է նոր CRJ-200-ով

11:15
02 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության պարկը երկուշաբթի համալրվել է նոր ժամանակակից 50-տեղանոց CRJ-200 ինքնաթիռով, որը կրում է հռչակավոր հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Լևոն Ստեփանյանը, սա ընկերության ավիապարկում հայտնված նմանատիպ երրորդ ինքնաթիռն է:

«Նոր ինքնաթիռների անհրաժեշտության կա, քանի որ շուտով նոր ուղղություններ են բացվելու դեպի Թբիլիսի, Մադրիդ, կան նաև այլ ծրագրեր: Այս ամենի համար մենք պետք է համապատասխան քանակությամբ ինքնաթիռներ ունենանք», - ասել է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ CRJ-200-ը «Արմավիայում» փորձաքննություն անցած լավագույն ինքնաթիռներից մեկն է:

Ստեփանյանը նշել է, որ CRJ-200-ը կարող է թռչել մինչև 1200 կմ՝ հավելելով, որ ինքնաթիռը սպասարկելու է չվերթեր դեպի ԱՊՀ-ի երկրներ, Իրան, կարող է նաև Փարիզ թռչել:
Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի խոսքով՝ միայն վերջին 7 ամսվա ընթացքում «Արմավիան» երեք նոր ինքնաթիռ է ստացել՝ մեկ Sukhoi Superjet 100 և երկու CRJ-200:

«Արմավիան» այսօրվա դրությամբ ունի 12 ինքնաթիռ՝ երեք А-320 և А-319, երեք CRJ-200, մեկ ЯК-42-VIP, ИЛ-86 և Sukhoi Superjet 100:
2011թ.-ին ավիաընկերությունը նախատեսում է ձեռք բերել Sukhoi Superjet 100 երկու նոր ինքնաթիռ: Այս տեսակի առաջին ինքնաթիռի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում ապրիլի 19-ին:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թ.-ին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվել է 2005 թ.-ի հունիսից, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովին, ով Հայաստանի խոշորագույն ձեռներեցներից է:

Բաղդասարովն անձնական ներդրում է կատարել ընկերության զարգացման գործում:
Այսօրվա դրությամբ «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ 40 ուղղություններով աշխարհի 20 երկրներ:

CRJ-200-ը միջմագիստրալային ուղևորատար ինքնաթիռ է տեղական ավիաընկերությունների համար, մշակվել է Bombardier Regional Aircraft (ներառված է Bombardier Aerospace կորպորացիայի մեջ) կանադական ընկերության կողմից:

Ինքնաթիռը Canadair Regional Jet CRJ-100 ուղևորատար ինքնաթիռի կատարելագործված մոդելն է: Այն կարող է գործարկվել նաև բարձր լեռնային և տաք կլիմայի պայմաններում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ
16:30
20 Ապրիլի 2022
ԳեոՊրոՄայնինգի ակտիվները Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։
11:47
01 Ապրիլի 2022
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
20:41
23 Մարտի 2022
Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո
Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո