ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոսկու գները շարունակում են ռեկորդներ սահմանել ԱՄՆ-ի տեխնիկական դեֆոլտի սպառնալիքի ֆոնի ներքո պետպարտքի վերին շեմի բարձրացման պայմանավորվածության բացակայության դեպքում, վկայում են առուվաճառքի տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում Երևանի ժամանակով 18։58-ին թանկացել է 1 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչև 1618 դոլար։ Կեսօրին մետաղի արժեքը հասնում էր պատմական 1624,3 դոլարի ռեկորդային նիշի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պարտքի խնդիրները կրկին շուկաների հիմնական շարժիչ ուժ են դառնում,- Bloomberg գործակալությունը մեջբերում է TheBullionDesk.com-ի վերլուծաբան Ջեյմս Մուրին (James Moore),- ԱՄՆ-ի դեֆոլտի 50-տոկոսանոց հավանականությանը պաշտպանում է ոսկու ներդրումային պահանջարկը, քանի որ ներդրողները կորցնում են վստահությունը թղթադրամի նկատմամբ»։ --0-