ՀԿԵ-ն 2011թ.-ին 40,8 մլն ռուբլի կուղղի գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը

28.06.2011, 15:06
ՀԿԵ-ն 2011թ.-ին 40,8 մլն ռուբլի կուղղի գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը
ՀԿԵ-ն 2011թ.-ին 40,8 մլն ռուբլի կուղղի գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. 2011 թվականին ՀԿԵ-ն 40,8 մլն ռուբլի է ուղղելու գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել գծանցների արդիականացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, գծանցների ուղեանցերի ասֆալտապատում, ուղեփակոցների տեղադրում, մոտեցման հատվածներում սարքավորումների տեղադրում և այլն»,- ասվում է հաղորդագրությունում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն  հորդորում է բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները երկաթուղիում:

«Հունիսի 27-ի գիշերը Վարդենիս-Զոդ վազուղիում ավտոմեքենան, որը չթույլատրված դուրս է եկել գծանց, բախվել է գնացքին: Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան, վնասվել է միայն ավտոմեքենան:  Հաշվի առնելով վերջին դեպքը, «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ն կրկին հորդորում է բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները երկաթուղիում»,- ասվում է հայտարարությունում։ 

Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է անցնել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
ՀԿԵ-ում ավարտվել է «Ուշադրություն, գծանց» միամսյակը, որի ընթացքում  հանձնաժողովները ստուգեցին և գույքագրեցին բոլոր գծանցները և մոտակա ավտոճանապարհները:
Միամսյակի շրջանակներում գծանցների հերթապահները անցել են տեխնիկական դասընթացներ, վարորդներին բաժանվել են հատուկ հուշաթերթիկներ, կազմվել են համապատասխան ակտեր և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր:
Գծանցներում երթևեկության ապահովումը խիստ կարևոր է՝ հաշվի առնելով գնացքների արագության ավելացումը, ինչը իր հերթին պահանջում է գծանցների տեխնիկական վերազինում, տեխնոլոգիական ու աշխատանքային կարգապահության մակարդակի բարձրացում:

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը ` այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ:  ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ, որոնք բացատրում են բնակչությանը, աշխատակիցներին, աշակերտներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

ՀԿԵ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին չվտանգել իրենց կյանքն ու առողջությունը, գծերն անցնելով դրա համար չնախատեսված տեղերում: Պետք է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը չի կարող արգելակել անմիջապես և արտակարգ արգելակման ժամանակ էլեկտրական գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետրից ոչ պակաս:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—