ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է իր հնգամյակը կուլտուր-մասսայական միջոցառումով նշել

18.05.2011, 19:16
ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է իր հնգամյակը  կուլտուր-մասսայական միջոցառումով նշել

ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է կուլտուր-մասսայական միջոցառում անցկացնել հանրապետության ողջ տարածքում և Երևանում իր հնգամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում, հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

«Հայաստանում մեր ապրանքանիշի գոյության ընթացքում մենք բավականին մեծ ուշադրություն ենք դարձրել նաև սոցիալական ծրագրերին, հովանավորչությանը և բարեգործությանը»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Օվսյաննիկովի խոսքով՝ բանկը բազմաթիվ զանազան միջոցառումներ է անցկացրել, այդ թվում՝ հաճախորդների, օրինակ, «Հայջրմուղ» ՓԲԸ-ի հետ համատեղ։

Բացի այդ, Բանկը Գավառի մանկատներից մեկի հովանավորն է, հովանավորում է մշակութային մի շարք միջոցառումներ, մասնավորապես, թատերական և ջազային ոլորտների միջոցառումների  կազմակերպիչ է, ինչն էլ մտադիր է շարունակել հետագայում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»ՓԲԸ-ն բանկը գործում է 2004թ.-ից (2006թ.-ից` ՎՏԲ ապրանքանիշի ներքո) N64 լիցենզիայի հիման վրա՝ տրված Կենտրոնական բանկի կողմից: ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։
Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 24-ը գտնվում է Երևանում, 44-ը գործում են երկրի մարզերում: 2010 թ.-ի ընթացքում բանկի բանկոմատների թիվն աճել է՝ հասնելով 59-ի, POS-տերմինալների թիվը հասել է 400-ի: (1 դոլարը 373,74 դրամ է):-0-