Մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանի մարզերից Հայաստան կայցելի 10 հազար զբոսաշրջիկ

21.04.2011, 10:59
Մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանի մարզերից Հայաստան կայցելի 10 հազար զբոսաշրջիկ
Մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանի մարզերից Հայաստան կայցելի 10 հազար զբոսաշրջիկ

«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը պայմանագիր է ստորագրել ռուսական «Նոր ճանապարհորդություն» խոշոր տուրիստական ընկերության հետ` մայիսի սկզբից մինչ հոկտեմբերի վերջ Ռուսաստանի մարզերից 10 հազար զբոսաշրջիկ Հայաստանում հյուրընկալելու մասին, հաղորդում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնը։

Պայմանագիրը ստորագրվել է Երևանում կայացած Հայ-ռուսական  միջմարզային առաջին համաժողովի շրջանակներում:

«Նոր ճանապարհորդություն» ընկերության գլխավոր տնօրեն Մերի Ներսիսյանի կարծիքով` այսպիսի լայնամասշտաբ նախագծի իրականացումը դրական մեծ ազդեցություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցում:

«Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը փաստաթղթի ստորագրումից հետո հայտնել է, որ երկարատև բանակցություններից հետո որոշում է ընդունվել ռուս զբոսաշրջիկներին առաջարկվելիք Հայաստան այցելությունները հայտնի տուրիստական գործակալությունների առաջարկներից թե՛ արժեքով, թե՛ բովանդակությամբ էականորեն շահեկան դարձնելու հարցում: -0-