«Զվարթնոց» օդանավակայանով ավելի քան 290 ուղևոր է տեղափոխվել 2011թ.-ի առաջին եռամսյակում
Մոտ 290,4 հազար ուղևոր և 1703 տոննա բեռ է տեղափոխվել «Զվարթնոց» հայկական օդանավակայանով 2011 թվականի հունվար-մարտին, հաղորդում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) կայքը։
Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոցով» երկիր է ժամանել ավելի քան 134 հազար մարդ, մեկնել է 156,3 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխանաբար 116,8 և 137,2 հազարի դիմաց։
2010 թվականի հունվար-մարտին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1690 տոննա։
«Զվարթնոց» օդանավակայանը շահագործվում է «Հայաստան Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից 2001 թվականին հայկական կառավարության հետ 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան։
Ընկերության սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։ -0-

