Պուտինը հույս ունի, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական կապերը կընդլայնվեն

22.12.2010, 17:32
Պուտինը հույս ունի, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական կապերը կընդլայնվեն

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հույս ունի։

«Հուսով եմ՝ ընդհանուր ջանքերով մեզ կհաջողվի նոր սահմանների հասնել»,- չորեքշաբթի իր հայ գործընկերոջ՝ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Պուտինը։

Պուտինը հիշեցրեց, որ ճգնաժամի ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 20 տոկոսով ընկել է, բայց այս տարվա ինը ամիսների ընթացքում այն արդեն 16 տոկոսով աճել է։

Ըստ վարչապետի, Ռուսաստանն աջակցել է հայկական տնտեսությանը՝ 15 տարով 500 մլն դոլար չափով արտոնյալ վարկ տրամադրելով, ինչը թույլ տվեց որոշակի մակարդակում պահել առևտրաշրջանառությունը։

Պուտինը գոհունակությամբ նշեց, որ ոչ մի ռուսական ընկերություն դուրս չեկավ ՀՀ տնտեսությունից։ Ըստ նրա, երկրում կատարած ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը 3 մլրդ դոլար է գնահատվում։

«Հուսով եմ, մեր բիզնեսն իրեն հարմարավետ կզգա (Հայաստանում)»,- ասաց Պուտինը՝ դիմելով Սարգսյանին։

Սարգսյանը նույնպես հույս հայտնեց, որ արդեն մյուս տարի երկու երկրներին կհաջողվի «խթանել տնտեսական հարաբերությունները»։

ՀՀ վարչապետը պատմեց, որ իր երկրի կառավարությունը մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանում «Մարս» գործարանի հիման վրա ազատ առևտրի գոտու ստեղծման գծով նախագծի առնչությամբ։

«2011թ.-ի առաջին եռամսյակում այդ նախագիծը կքննարկվի խորհրդարանում։ Հուսով եմ՝ այն Հայաստանում ռուսական բիզնեսի համար հարթակ կստեղծի»,- ասաց Սարգսյանը։ -0-