ՀՀ Վերահսկիչ պալատը կոպիտ խախտում է հայտնաբերել Սոցիալական ապահովագրման հիմնադրամում. թերթ

25.11.2010, 12:27
ՀՀ Վերահսկիչ պալատը կոպիտ խախտում է հայտնաբերել Սոցիալական ապահովագրման հիմնադրամում. թերթ
ՀՀ Վերահսկիչ պալատը կոպիտ խախտում է հայտնաբերել Սոցիալական ապահովագրման հիմնադրամում. թերթ

Սոցիալական ապահովագրման պետական հիմնադրամում ստուգումների ընթացքում ՀՀ Վերահսկիչ պալատը մի շարք կոպիտ խախտումներ է հայտնաբերել, հինգշաբթի գրում է «Ժամանակ» թերթը։

Ըստ թերթի, ՎՊ-ի աշխատակիցների կողմից «մեռյալ հոգիների» ցուցակ է գտնվել, որոնց դեռ թոշակ է տրվում։ Նրանց միջև նշված են եղել այն մարդիկ, ովքեր դեռ 19 տարի առաջ են մահացել։ Թերթի տեղեկության համաձայն, ցուցակում շուրջ 60 հազար անուն է եղել, որոնց գումարային կենսաթոշակը ամսական շուրջ 4 մլն դոլար է կազմել ։

Այդ անուններով մատյանն ուղարկել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Հենց այդ պատճառով, ըստ թերթի, Հիմնադրամի ղեկավար Վազգեն Խաչիկյանը որոշել է հապճեպ մեկնել Հայաստանից՝ արտասահմանում բուժում ստանալու պատրվակով։

Սակայն ավելի ուշ «վերևից» կարգադրություն է ստացվել՝ փակել գործը, և Խաչիկյանը հանգիստ վերադարձել է երկիր և շարունակում է իր աշխատանքը։ -0-