Հայաստանն աշխարհում գտնվում է ՀՆԱ-ում պետական պարտքի ցուցանիշով ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում նախավերջին տեղում
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007-ին Հայաստանը գտնվում է ՀՆԱ-ում պետական պարտքի ցուցանիշով ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում նախավերջին տեղում։ Ինչպես նշված է «Տնտեսության զարգացման հեռանկարները՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում» (ՏՏԶՀ) հոկտեմբերյան թողարկման մեջ, ՀՆԱ-ում Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը 2007-ին կազմել է 17,9%։
2007-ին ՀՆԱ-ում պետական պարտքի միջին ցուցանիշը նշված խմբի 10 երկրների շարքում կկազմի 49,9%, Ուզբեկիստանի նվազագույն (17,6%) և Մավրիտանիայի առավելագույն (127,6%) մակարդակի պայմաներում։
Նշենք, որ ԱՊՀ երկրների շարքում ՀՆԱ-ում պետական պարտքը Ղրղզստանում կկազմի 71,6%, Տաջիկիստանում՝ 35,8%, Վրաստանում՝ 22%։
Ադրբեջանում և Ղազախստանում, որոնք պատկանում են նավթ արտահանող երկրների թվին, տվյալ ցուցանիշը կազմում է 10,3% և 5,8%՝ միջինը տվյալ խմբի 16%-ի պայմաններում։
Միևնույն ժամանակ, ԱՄՀ թողարկման մեջ տրվում են 2008-ի կանխատեսումներ, որոնց համաձայն Հայաստանում պետական պարտքը ՀՆԱ-ում կիջնի մինչև 16,8%։
2007-ին Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում ընդհանուր առմամբ պետական պարտքը կկազմի 36%։
Հայաստանի արտաքին պետական պարտքը 2007-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է $1265,8 մլն։-0--

