2007թ. հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 13,6 տոկոս

20.09.2007, 17:07
2007թ. հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 13,6 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 13,6 տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 1651,1 մլրդ. դրամ (4691,4 մլն. դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 3,9 տոկոսով՝ 2006թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ։

Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գներն արտադրողները կրճատել են 0,4 տոկոսով։

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 101,7 տոկոս։

2007թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառությունը կազմել է 934,1 մլրդ. դրամ կամ 2659,3 մլն. դոլար՝ 39,3 տոկոսով ավելանալով  2006թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ։

2006թ. հունվար-օգոստոս ամիսների տնտեսական աճը կազմել է 11,3 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, 2007թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 11 տոկոսի չափով,  արժեզրկումը՝ 4 տոկոսով (±1,5%)։ ($1՝ 340,54 դրամ)։ --0—