Հայ բիզնեսմենները կծանոթանան կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում ռուսական փորձին

09.08.2007, 14:14
Հայ բիզնեսմենները կծանոթանան կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում ռուսական փորձին
Հայ բիզնեսմենները կծանոթանան կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում ռուսական փորձին

2007 թ.-ի սեպտեմբերին հայ բիզնեսմենները կայցելեն Մոսկվա՝ կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում (ԿՍՆ) ռուսական ընկերությունների փորձին ծանոթանալու համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանում «Եվրասիա» հիմնադրամի ԿՍՆ ծրագրի համակարգող Մարինա Այվազյանը՝ «Փորձ՝ կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում» սեմինարի ընթացքում։  

«Մենք ծրագրում ենք բիզնեսի ներկայացուցիչների, ԶԼՄ-ի և հնարավոր է նաև ոչ կառավարական կազմակերպությունների համար Մոսկվա քաղաք ուսուցողական և ճանաչողական այց կազմակերպել», - տեղեկացրեց նա։

Այվազյանի խոսքերով, այցի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ծանոթանալ ԿՍՆ-ով ակտիվ զբաղվող ռուս ընկերությունների գործունեությանը։ «Հայ բիզնեսմենները կարող են անձամբ համոզվել, թե ինչպես են աշխատում ծրագրի և նախագծերի իրագործման մեխանիզմները», - պարզաբանեց նա։

2007 թ.-ի օգոստոսի 9-10-ը Երևանում «Եվրասիա» հիմնադրամի կողմից կազմակերպված «Փորձ՝ կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում» սեմինարին մասնակցում են մասնավոր սեկտորի ավելի քան 30 ներկայացուցիչներ, որոնց համար իրենց զեկույցներով ելույթ են ունենում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները։

Մասնավորապես միջոցառման մասնակիցների թվում են Coca-Cola Bottlers Armenia, Microsoft RA, Աշտարակ-կաթ, Synopsys-Armenia, ԱրմենԹել, Armenian Cooper Program ընկերությունները, Ագարակի հանքահարստացման կոմբինատը, ինչպես նաև HBSC Bank Armenia, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ», , ՎՏԲ Ինվեստբանկ խոշոր բանկերը։-0-