«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է նոր ինֆորմացիոն պրոդուկտ՝ «ԱՌԿԱ ԲԻԶՆԵՍ» շաբաթական տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործարկել է «ԱՌԿԱ ԲԻԶՆԵՍ» նոր շաբաթական տեղեկատվական պրոդուկտը։
«Մենք այս պրոդուկտը ստեղծում ենք նրանց համար, ում համար կարևոր է հասկանալ տնտեսական գործընթացները և ընդունել կշռադատված որոշումներ։ Արագ փոփոխվող աշխարհում կարևոր է ստանալ որակյալ տեղեկատվություն։ «ԱՌԿԱ ԲԻԶՆԵՍ»–ը կօգնի տեղեկացված լինել այն ամենի մասին, ինչն իսկապես ազդում է Հայաստանի տնտեսության և դրա հեռանկարների վրա։ Տեղեկագրում դուք կգտնեք շաբաթական կտրվածքով Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձությունները», – ասաց «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից։ Գործակալությունը մասնագիտանում է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում։
Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող arkatelecom.am պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։ Գործակալությունը տեղեկատվությունը կանոնավոր կերպով ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ։ Այսօր գործակալության հաճախորդների թվում են ԱՄՀ–ն, ՎԶԵԲ–ը, IFC–ին, ԵԱԶԲ–ն, BSTDB–ին և այլք: