ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունը մայիսի 27-ի իր հերթական նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագիրը։
Загружается новость ...
"Право"
Դրանով նախատեսվում է անտոկոս վարկ տրամադրել զրոյից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող սկսնակ ձեռնարկատերերին։ Ծրագրի շահառու են այն անձինք և կազմակերպությունները, որոնք
- համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 %-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 %ը՝ որպես դրամաշնորհ։-0-