ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
13.09.2017,
17:51
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն կդիտարկի Հայաստանի հետ կրկնակի հարկման չեղարկման փաստաթղթի ստորագրումը, երբ իսկապես նման անհրաժեշտություն լինի, լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։
«Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնի Հայաստանի կառավարությունը` նմանատիպ համաձայնագրի անհրաժեշտությունը հիմնավորելու համար»,– ասաց նա Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովում։
Միլզը միաժամանակ նշեց, որ տվյալ հարցը բարձրացրել է բացառապես Հայաստանի կառավարությունը։
Դեսպանի խոսքով, երկու երկրների միջև 1974 թվականին ստորագրված կրկնակի հարկման գործող համաձայնագիրն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև առևտրային հարաբերությունների իրականացմանը։
«Այդ ծրագրի շրջանակում որոշ երկրներից որոշ ապրանքներ կարելի է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով, ցածր մաքսային սակագներով։ Տվյալ պահին սննամթերքների 60 տոկոսը Հայաստանից ԱՄՆ է արտահանվում GSP ռեժիմով, դա հիմնականում ալյումինե փայլաթիթեղն է, ոսկերչական զարդեր և ջեմեր»,– ասաց դեսպանը։
Համաժողովի ընթացքում հայ ձեռնարկատերերին ներկայացվեցին GSP մաքսային արտոնյալ սակագների համակարգի հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել։
GSP ծրագիրն ԱՄՆ–ում ընդունվել է 1974 թվականին` զարգացող երկրներում տնտեսական աճի խթանման նպատակով։ Ծրագրի շրջանակում 3451 անուն ապրանք աշխարհի 129 երկրներից, այդ թվում` Հայաստանից, կարող է ներկրվել ԱՄՆ արտոնյալ ռեժիմով` առանց մաքսային վճարումների։
GSP–ի շրջանակում Հայաստանը կարող է ԱՄՆ արտահանել ավելի քան 500 անուն ապրանք։
Ներկայում Հայաստանից ԱՄՆ արտահանվող արտադրանքի ծավալն այս ծրագրի շրջանակում գնահատվում է 25 մլն դոլարի սահմաններում։ -0-