Երևանում հունվարի 3-ի խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են. Քերոբյանը` կեսկատակ–կեսլուրջ

12.01.2022, 13:44
Երևանում հունվարի 3-ի խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են. Քերոբյանը` կեսկատակ–կեսլուրջ
Երևանում հունվարի 3-ի խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են. Քերոբյանը` կեսկատակ–կեսլուրջ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ բավականին լավ, առույգ կսկսենք տարին։

Այս մասին այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա կեսկատակ նշեց, որ հունվարի 3–ին ժամը 4–ին հանդիպում ուներ, և այն մարդը, ում հետ նա պետք է հանդիպեր, 10 րոպե ուշացավ ու ասաց, որ խցանում էր, դրա համար է ուշացել։

«Հայաստանում հունվարի 3–ին երբեք խցանում չի եղել», – ասաց Քերոբյանը` դրական պատասխան տալով լրագրողի այն հարցին, թե խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են։

Նախարարը նաև նշեց, որ շատ հաճախ շփվում է մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների, արդյունաբերական ընկերությունների հետ, և բոլորն էլ նշում են, որ էական տարբերություն կա։

«Պետք է սպասել թվերին, բայց ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ տվել ենք այդ օրենքի փոփոխության ժամանակ (Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման օրենքը, խմբգր.), կլինեն գերազանցված», – ասաց Քերոբյանը։–0–