Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ

22.06.2022, 12:37
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։

Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը, հղում անելով ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ։–0–