634.8
7.06
524.28
+16
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել, հայ տնտեսագետը նշել է պատճառներն ու հետևանքները

21:50
09 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ տնտեսագետ և քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության մեջ ստեղծված բարդ իրավիճակի պատճառները, որի ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։

«2–3 օրում լիրան կայունացել է, այժմ նրա փոխարժեքը կազմում է 8.3 մեկ դոլարի նկատմամբ, ամեն օր նկատվում է մշտական, փոքր նվազում», – ասել է Միքայելյանը, ում խոսքերը մեջբերում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Համեմատության համար փորձագետը նշեց, որ 10 տարի փոխարժեքը կազմում էր 1,6 լիրա 1 դոլարի նկատմամբ, այսինքն` ազգային արժույթն արժեզրկվել է ավելի քան 5 անգամ։

«Սակայն հիշեցնեմ, որ 2018թ.–ին, երբ Թուրքիայում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ, այդ ժամանակ լիրայի արժեզրկման արագությունը բարձր էր։ Հետո այն մի փոքր վերականգնվեց, իսկ վերջին մի քանի ամսում կրկին գրանցվում է արագ անկում», – տեղեկացրեց Միքայելյանը։

Քաղաքական գործոններ

Նա նշեց, որ թուրքական լիրայի խոցելիության վրա ընդհանուր առմամբ ազդում է մի քանի գործոն։

«Արևմտյան փորձագետների գնահատականներով, լիրայի վրա ազդում են Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվությունը, այդ թվում` արցախյան պատերազմը։ Որոշակի ազդեցություն է ունենում նաև էմբարգոն թուրքական ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որոնք ներդրել է Սաուդյան Արաբիան», – ասաց Միքայելյանը։

Խոսելով նման իրավիճակի ներքին դրսևորումների մասին` Միքայելյանը նշեց բարձր գնաճն` ասելով, որ եթե նախկինում Թուրքիան ուներ բավականաչափ ռեզերվներ, որպեսզի ազդի այդ ցուցանիշների վրա, ապա հիմա Անկարան չունի նման հնարավորություն։

«Բացի այդ, Թուրքիայում բավականին բարձր նյարդային ֆոն է և բացասական սպասումներ, տուժում են տնային տնտեսությունները», – նշեց Միքայելյանը։

Նրա խոսքով, բազմաթիվ թուրքական ընկերություններ, այդ թվում` պետական կապիտալով, որոնք իրականացնում են մասշտաբային նախագծեր և կառուցում են օդանավակայաններ, ենթակառուցվածքային օբյեկտներ, ունեն դոլարային պարտքեր Թուրքիայի կառավարության երաշխավորության ներքո։ Իսկ հիմա նրանց պարտքերը դառնում են ավելի «թանկ»։

«Եվս մեկ հանգամանք է Թուրքիայի վատացող արտաքին վճարային հաշվեկշիռը, արտահանման և ներկրման սալդոն կորոնավիրուսի տարածումից հետո, մեծ դեր է խաղում երկրում տուրիզմի գրեթե ամբողջական բացակայությունը», – նշեց նա։

Միքայելյանի խոսքով, թուրքական իշխանությունները փորձում են որոշ աստիճանով փոխհատուցել այդ գործոնները, «բացել» տուրիզմը որքան հնարավոր է շատ, սակայն այդ աշխատանքն իրականացվում է այնպիսի ֆոնին, երբ Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը։

«Մենք ունենք ստույգ տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքը «բերվել է» Թուրքիայից։ Ես ենթադրում եմ, որ նմանատիպ իրավիճ ակ է ստեղծվել Վրաստանում, քանի որ հուլիս–օգոստոսին այդ երկիր են այցելել Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ», – ասաց նա։

Նշելով, որ Թուրքիան խոցելի է`փորձագետը, այդուհանդերձ, զգուշացրեց, որ պետք չէ սպասել թուրքական տնտեսության շուտ անկում։

«Այդ պրոցեսը կարող է տևել մեկ–երկու տարի», – կարծում է փորձագետը։

Էմբարգոն ու դրա հետևանքները

Միքայելյանի խոսքով, թուրքական տնտեսությունը բաց է և հիմնականում հենվում է վերամշակող արդյունաբերության վրա, ավելացված բարձր արժեքով ապրանքների արտահանման, ծառայությունների, մասնավորապես` տուրիզմի վրա։

«Այսպիսով, Թուրքիայի համար ավելի դժվար կլինի դիմակայել, եթե նրա նկատմամբ ներդրվեն պատժամիջոցներ, իսկապես կոշտ պատժամիջոցներ», – նշեց Միքայելյանը` որպես օրինակ բերելով Սաուդյան Արաբիայի կողմից կոշտ էմբարգոյի հետևանքները։

Խոսելով Հայաստանում հայտարարված թուրքական ապրանքների էմբարգոյի մասին, որը գործելու է 2020թ.–ի դեկտեմբերի 31–ից, փորձագետն ընդգծեց, որ դրա հետևանքները չեն լինի մասշտաբային, այդուհանդերձ կազդեն, այդ թվում, քաղաքական տեսակետից։

«Առնվազն մի քանի հազար նոր գործազուրկներ կստեղծեն «գլխացավանք» թուրքական իշխանությունների համար», – ասաց Միքայելյանը։

Նա հիշեցրեց, որ փաստորեն 1992թ.–ից Թուրքիայում գործում է հայկական ապրանքների արգելք, և Երևանը պետք է վաղուց ձեռնարկեր հայելանման միջոցներ։

Հնարավոր պատժամիջոցներ

Ինչպես նշեց փորձագետը, աշխարհում բոլորը շատ լավ գիտեն Թուրքիայի խոցելիության մասին, չնայած ԵՄ–ի որոշ երկրներ, օրինակ Հունգարիան, Իտալիան, Իսպանիան դեմ են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին։

«Սակայն եթե հաշվի առնենք, որ Թուրքիային կապում են ահաբեկչության ակտիվացման հետ արցախյան պատերազմի համատեքստում, ապա պարզ է, որ Թուրքիայի շուրջ իսկապես ստեղծվել է անբարենպաստ մթնոլորտ», –  ասաց Միքայելյանը։

Ինչպես կարծում է Միքայելյանը, Անկարան կփորձի տնտեսական խնդիրները փոխհատուցել քաղաքական ակտիվացմամբ և ներդրումների ներգրավմամբ դեռևս բարեկամ արաբական երկրներից։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:11
11 Փետրվարի 2021
Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան
Վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով
14:38
09 Փետրվարի 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
15:36
04 Փետրվարի 2021
«Պատրաստ առևտրի համար»․ օգնելով հայկական բիզնեսին (ՎԻԴԵՈ)
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ. ՎԻԴԵՈ
11:24
04 Փետրվարի 2021
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
15:16
25 Հունվարի 2021
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
22:31
22 Հունվարի 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
13:57
21 Հունվարի 2021
ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում 2020թ.–ին
2020 թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում կատարել է 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ
10:19
18 Հունվարի 2021
ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի արտահանել սև և գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ. ՊԵԿ–ը մանրամասնում է
ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի արտահանել սև և գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ. ՊԵԿ–ը մանրամասնում է
16:07
15 Հունվարի 2021
Փաշինյան. 2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
Փաշինյանը խորհրդակցության ընթացքում  նշել է, որ 2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի.
18:56
14 Հունվարի 2021
Դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
Ներկայացնում ենք դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
19:42
08 Հունվարի 2021
Ամերիաբանկը նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմամբ միջազգային շուկաներում. բանկի խորհրդի անդամ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը նախատեսում է  դուրս գալ IPO շուկա, ասել է Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը, ՎԻԴԵՈ
17:51
01 Հունվարի 2021
Հայաստանում այսուհետ գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք
Հայաստանում այսուհետ գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք