ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց, որ երկրի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս:
Загружается новость ... "Лево"
«Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին»,-ասաց նա:
Նա նաև նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ՝ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով, և էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները:
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ 31,4 միլիարդի աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքնՙ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորներին:–0–