555.06
6.72
478.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը

13:57
25 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք, հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները: 

Հանդիպման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր: 

Загружается новость ... "Лево"

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և տեսչական մարմինների միջև սերտ համագործակցությունը տարբեր ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա բացասական անդրադարձ ունեցող դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ, քանի որ երբեմն տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործընթացներում հնարավոր խնդիրների առկայությունը միաժամանակ կարող է իր անուղղակի բացասական ազդեցությունը թողնել համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վրա ևս:

Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առևտրային ցանցերում իրականացվել և շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, և ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն: 

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսևորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գործընկեր պետական մարմիններին:–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:24
14 Հոկտեմբերի 2021
Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը
Նախատեսվում է քննարկել ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և երկու երկրներում  տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր, դրանց լուծումները
11:05
13 Հոկտեմբերի 2021
S&P–ին առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը` շնորհելով «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով
Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման
17:25
08 Հոկտեմբերի 2021
Հայաստանն ու ռուսական «ԱԼՌՈՍԱ»–ն քննարկում են համագործակցության ընդլայնումը ալմաստի արդյունահանման ոլորտում (ՖՈՏՈ)
ՀՀ–ում ստեղծվում է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող պետական միասնական ընկերություն. ՖՈՏՈ
21:25
01 Հոկտեմբերի 2021
ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան
ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան
13:13
29 Սեպտեմբերի 2021
Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ–ն պարզաբանում է
Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ–ն պարզաբանում է
15:29
27 Սեպտեմբերի 2021
Հայաստանում աշխատավարձը բարձրացել է, ավելացել է նաև գործազուրկների թիվը
Ֆինանսների նախարարի խոսքով, միջին աշխատավարձը պետական հատվածում հասել է 168 374 դրամի, իսկ ոչ պետականում` 209 937 դրամի
21:04
20 Սեպտեմբերի 2021
«Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է 800մլն դոլար ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման մեջ.Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ ընկերությունների խումբը մտադիր է գրեթե 800 մլն. դոլարի ներդրում կատարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում
12:19
10 Օգոստոսի 2021
Ձվի շուկայում գործող 3 խոշոր ընկերություններ տուգանվել են 42,6մլն դրամով
Զատիկին ձվի շուկայում տիրող սարսափելի իրավիճակը 5 ամիս անց պարզվել է, շուկայում գործող 3 խոշոր ընկերություններ տուգանվել են 42,6մլն դրամով
14:22
07 Օգոստոսի 2021
Նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին․Երևանում կանցկացվի երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Armenian Business Forum-ը
Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների զարգացմանը
10:35
05 Օգոստոսի 2021
Մսամթերքի շուկայում թանկացումների ալիք է․թերթ
Մսամթերքի շուկայում թանկացումների ալիք է, ի՞նչ է սպասվում
19:21
21 Հուլիսի 2021
Արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու․էկոնոմիկայի նախարարի պ/կ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
Արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու․էկոնոմիկայի նախարարի պ/կ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
12:22
08 Հուլիսի 2021
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է