«Պատրաստ առևտրի համար»․ օգնելով հայկական բիզնեսին (ՎԻԴԵՈ)
15:36
04 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այս դժվարին ժամանակներում առավել քան երբևէ պետք է զարգացնել հայկական արտադրանքն ու խթանել արտահանումը։
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ:
Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում: Հայաստանում այն հիմնականում աջակցում է չրերի, պահածոների, խոտաբույսերի ու բուսական թեյերի արտադրության, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտներում գործող շուրջ 100 ընկերությունների, որոնցից 20-ը ծրագրի հիմնական շահառուներն են։
Այս ընկերությունների համար մշակվել են զարգացման և արտահանման ծրագրեր, ներդրվել են որակի կառավարման և սննդի անվտանգության միջազգային ստանդարտներ, միջազգային առաջատար մասնագետների կողմից տրամադրվել է անհատական խորհրդատվություն, անցկացվել են մի շարք սեմինարներ ու դասընթացներ բիզնեսի կազմակերպման ամենատարբեր կողմերի վերաբերյալ, ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, ինչպես նաև կազմակերպվել է մասնակցություն միջազգային խոշոր ցուցահանդեսների։
Ծրագրի աջակցության արդյունքում ընկերություններն առավել մրցունակ են դառնում, իսկ միջազգային շուկայում գնորդները հայկական արտադրանքի միջոցով բացահայտում են Հայաստանը:–0–
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ