Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
13:24
06 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Արզումանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Արզումանյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել մեկ տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլին։ Մինչ այդ՝ 2018-2019թթ. եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում։ -0-