638.75
7.08
525.76
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. 2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի

16:07
15 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:

Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:

Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ
16:08
17 Փետրվարի 2021
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
15:42
17 Փետրվարի 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
13:11
11 Փետրվարի 2021
Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան
Վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով
14:38
09 Փետրվարի 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
15:36
04 Փետրվարի 2021
«Պատրաստ առևտրի համար»․ օգնելով հայկական բիզնեսին (ՎԻԴԵՈ)
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ. ՎԻԴԵՈ
11:24
04 Փետրվարի 2021
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
15:16
25 Հունվարի 2021
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
22:31
22 Հունվարի 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
13:57
21 Հունվարի 2021
ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում 2020թ.–ին
2020 թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում կատարել է 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ