431.46
5.73
395.65
-11
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ–ն չի տեսնում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

11:46
06 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԲ–ն դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։

Այս մասին ԿԲ–ից հայտնեցին` ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը, որը վերաբերում է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսման չնախատեսված վերանայման հավանականությանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարության կապակցությամբ, ով, մասնավորապես հայտարարել է, որ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն, և եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է:

ԿԲ–ից մասնավորապես նշեցին, որ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները կայացնելիս դիտարկում է գնաճի և տնտեսության տարբեր սցենարներ, որոնք, բնականաբար, պարբերաբար ենթարկվում են մշտադիտարկման և վերագնահատման՝ հաշվի առնելով այդ պահին տնտեսության մասով առկա փաստացի զարգացումներն ու միտումները:

«Նման վերագնահատումների չափից և նշանակալիությունից կախված ԿԲ-ը կարող է նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնել, ինչի անհրաժեշտությունը ներկայումս չկա», – նշել են ԿԲ–ից։

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%): Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցել է 13%–անոց աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ ԿԲ–ն այս տարվա սեպտեմբերին լավացրել է երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 4,9%–ից մինչև 12,9%, իսկ գնաճն ակնկալվում է մոտ 10%–ի սահմանում։

ԿԲ–ն սեպտեմբերին 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 10%։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
09:28
07 Հունվարի 2023
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
20:36
28 Դեկտեմբերի 2022
Կարգավորիչն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել
Էեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվել
16:30
24 Դեկտեմբերի 2022
Հայաստան մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել
Մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել Հայաստան
13:57
16 Դեկտեմբերի 2022
ԱՆԻՖ հիմնադրամը և «Քեյ ընդ Ջի» ընկերությունը մեկնարկում են ելակի լայնածավալ արտադրություն (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկնարկում է ելակի լայնածավալ արտադրություն. ՖՈՏՈ
12:03
08 Դեկտեմբերի 2022
«Yandex. Taxi am» և «Yandex Eats am» ՍՊԸ-ների նկատմամբ վարույթ է հարուցվել
«Yandex. Taxi am» և «Yandex Eats am» ՍՊԸ-ների նկատմամբ վարույթ է հարուցվել
16:57
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վերանայում են էլեկտրաէներգիայի սակագինը
Հայաստանում վերանայում են էլեկտրաէներգիայի սակագինը
20:29
08 Նոյեմբերի 2022
Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաները բյուջե են վճարում ԱԱՀ, 3 եռամսյակում հայտարարագրվել է 1մլրդ դրամի ԱԱՀ (ՎԻԴԵՈ)
Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաները բյուջե են վճարում ԱԱՀ, 3 եռամսյակում հայտարարագրվել է 1մլրդ դրամի ԱԱՀ. ՎԻԴԵՈ
17:34
02 Նոյեմբերի 2022
Արդշինբանկը և Mastercard-ը առաջարկում են վճարել Apple Pay-ով և ստանալ քեշբեք
Արդշինբանկը և Mastercard-ը առաջարկում են վճարել Apple Pay-ով և ստանալ քեշբեք
19:18
01 Նոյեմբերի 2022
Թուրքիայի հետ առևտուր անելը նորմալ է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ սպառնալիքներ չի տեսնում և նորմալ է համարում Թուրքիայի հետ առևտուրը
16:54
17 Հոկտեմբերի 2022
Արդշինբանկը հաճախորդներին առաջարկում է Visa Digital թվային քարտ
Արդշինբանկը հաճախորդներին առաջարկում է Visa Digital թվային քարտ