ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհաքաղաքական ճգնաժամը, ինչպես նաև արտակարգ շոգը և ջրհեղեղները հանգեցրել են
համաշխարհային պարենային խնդիրների ընդլայնմանը: Գնաճը ռեկորդներ է սահմանում թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրներում: Իր պաշտպանվածությամբ հայտնի Եվրոպայում դատարկվում են խանութների դարակները: Օրինակ, Գերմանիայում ալյուրի դեֆիցիտ է առաջացել, Ֆրանսիայում՝ արևածաղկի ձեթի:
Այս ֆոնին Հայաստանում առկա իրադրությունը համեմատաբար բարեկեցիկ է թվում: Մի շարք ուղղություններով 2021 թվականին արտադրողներին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել: Այսպես, կաթի արտադրությունն աճել է 2,5%-ով, անասունի և թռչունի՝ 1,8%-ով, հացահատիկի և լոբազգիների ցանքատարածությունների մակերեսն ավելացել է 2,7%-ով:
Այս բարդ ժամանակները վերապրելու հարցում երկրին օգնում է փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում: 2021 թվականին հանրապետությունը միայն Ռուսաստան է արտահանել 433,1 մլն ԱՄՆ դոլարի պարենամթերք և գյուղատնտեսական արտադրանք՝ հիմնականում միրգ, բանջարեղեն, խմիչքներ: ԵԱՏՄ երկրները նաև լրացնում են հանրապետության մի շարք կարևոր կարիքները: Ըստ կանխատեսումների, 2022 թվականին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի շուրջ 300 հազ. տոննա ցորեն, մեծ ծավալների եգիպտացորեն, գարի և արևածաղկի ձեթ:
Ընթացիկ համաշխարհային իրադրությունը ԵԱՏՄ երկրներին դրդում է համագործակցության հետագա ընդլայնմանը: Սա է, մասնավորապես, հայտարարել հունիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնգյակի» երկրների կառավարությունների ղեկավարներն արդեն համաձայնեցրել են պարենային քաղաքականության ընդհանուր սկզբունքները, առաջիկայում սպասվում է ամփոփիչ փաստաթղթի ստորագրում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում