ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ճեպազրույցում հայտնել է, որ սկսվել է քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վերանայման գործընթացը, հաղորդում է
«ԱՌԿԱ» գործակալությունը։
«Ի վերջո քաղաքացիների համար թանկացում կլինի՞, չեմ կարող ասել, պարզ կդառնա 7-10 օրից, երբ ավարտենք էներգիայի արտադրության հաշվեկշռի հաշվարկը»,- ասաց նա։
Այս տարվա փետրվարի 1-ից Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը բարձրացել է 1 կՎտժ-ի դիմաց 4,7 դրամով։
Այսպես, սոցիալապես անապահով ընտանիքների համար (սպառողների բնակիչների մոտ 11%-ը) գործող սակագները մնացել են ցերեկային ժամերին 29,99 դրամ, գիշերային ժամերին՝ 19,99 դրամ, մնացած կատեգորիայի քաղաքացիների համար այն բարձրացել է՝ հասնելով համապատասխանաբար 44,98 դրամի և 34,98 դրամի։-0-