624.29
6.79
521.2
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀԲՄ-ն կոչ է արել վճարումներ կատարել բանկային քարտով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար

15:12
11 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բանկերի միությունը կոչ է անում վճարման համար օգտագործել բանկային քարտեր՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ միջոց:

«Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, և անցնել անկանխիկ վճարումների: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ»,- հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի և կանխիկի համամասնությունը. քանակական առումով կանխիկ և անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ:

Մասնավորապես՝ 2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին կազմել է 602 մլրդ դրամ, աճը՝ 52%:

«Այս դինամիկան թերևս վկայում է այն մասին, որ բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է վկայում նաև POS-տերմինալներով և ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական և ծավալային աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով:

Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաև առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։

Հարկ է նաև նշել, որ ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր:-0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
14:57
02 Մարտի 2021
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը (ՖՈՏՈ)
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ
16:08
17 Փետրվարի 2021
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
15:42
17 Փետրվարի 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել