479.46
6.83
448.18
+29
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո

20:41
23 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո:

Նշենք, որ Պուտինն այսօր հանձնարարել է ոչ բարեկամ երկրներ գազի մատակարարման համար վճարում կատարել ռուսական ռուբլով:

 Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Նիդերլանդների TTF հանգույցում բնական գազի ապրիլյան ֆյուչերսի գինը կտրուկ աճել է 20%-ով (նախորդ օրվա փակման մակարդակի համեմատ)՝ հասնելով 1ՄՎտ/ժ-ի դիմաց 118,75 եվրոյի կամ 1000խմ-ի դիմաց ավելի քան 1370 դոլարի՝ հաշվի առնելով ներկա փոխարժեքը, վկայում են ICE բորսայի տվյալները: Մոսկվայի ժամանակով ժամը 16:41-ի դրությամբ ֆյուչերսների առուվաճառքն իրականացվում է 1 ՄՎտ/ժ-ի դիմաց 113,29 եվրոյով կամ 1000խմ-ի դիմաց 1189,55 դոլարով:

Եվրոպայում գազի բորսայական գները սկսեցին կտրուկ աճել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ոչ բարեկամ երկրների համար գազի վճարումներն իրականացնել ռուբլով: Այդ ցանկում ներառվել է ԵՄ մասնակից 27 երկիր:
Գազի մատակարարման դիմաց վճարումների նոր կարգը ՌԴ ԿԲ-ն կսահմանի շաբաթվա ընթացքում: Պուտինն ընդգծել է, որ գազի բոլոր օտարերկրյա գնորդները պետք է հնարավորություն ունենան ռուբլի գնել ՌԴ-ի ներքին շուկայում և իրականացնել հաշվարկներ հասկանալի և թափանցիկ ընթացակարգով:

Միաժամանակ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով, որոնք սահմանվել են ավելի վաղ կնքված պայմանագրերում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ
16:30
20 Ապրիլի 2022
ԳեոՊրոՄայնինգի ակտիվները Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։
11:47
01 Ապրիլի 2022
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
20:44
15 Մարտի 2022
ՀՀ ԿԲ-ի վրա ճնշում գործադրվու՞մ է հակառուսական պատժամիջոցների հարցում. ԿԲ նախագահը մեկնաբանել է
ՀՀ ԿԲ-ի վրա ճնշում գործադրվու՞մ է հակառուսական պատժամիջոցների հարցում. ԿԲ նախագահը մեկնաբանել է
13:47
15 Մարտի 2022
ԿԲ–ն այսօր որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%
ԿԲ–ն այսօր որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%
10:28
11 Մարտի 2022
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին
Մինչև ամառվա վերջ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումը կսահմանափակվի