526.33
7.47
477.22
+5
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր

11:40
23 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիության երկրները սկսել են հերթով ներդնել կլիմայի հարկ, որը կազդի բյուջետային ավիաընկերությունների գործունեության վրա` զրկելով նրանց էժան ավիատոմսեր վաճառելու հնարավորությունից, գրում է lenta.ru–ն` հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։

Նշվում է, որ իշխանությունները դիմել են նման որոշման, որպեսզի տուրիստներին մոտիվացնեն օգտվել տրանսպորտի այլընտրանքային տեսակներից։ Այսպես, 2020թ.–ի ապրիլից էկոլոգիական հարկ կսկսի գործել Գերմանիայում։ Նոր քաղաքականության համաձայն, ներքին չվերթերի կամ եվրոպական ուղղությունների (մինչև 2,5 հազար կիլոմետր) համախառն վճարի չափը կավելանա 15%–ով և կկազմի 13,03 եվրո` նախկին 7,5 եվրոյի փոխարեն։

Միաժամանակ մինչև 6 հազար կիլոմետր հեռավորության վրա մեկնող զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել 33 եվրո` նախկին 23,4 եվրոյի փոխարեն, իսկ հեռավոր թռիչքների դեպքում զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել 59,4 եվրո` նախկին 42,1 եվրոյի փոխարեն։

Загружается новость ... "Лево"

Նման վճար պետք է վճարեն Գերմանիայից մեկնող բոլոր ուղևորները, բացի այն մարդկանցից, ովքեր տարանցում են կատարում երկրի օդանավակայաններում։ Բացի այդ նշվում է, որ հարկից ստացված եկամուտը կազդի երկաթուղային տոմսերի արժեքի նվազման վրա։ Այսպիսով, սպասվում է, որ Գերմանիայում գնացքով ճամփորդելը 10%–ով կէժանանա։

Բացի Գերմանիայից, 2020թ.–ից կլիմայի հարկ է ներդնում նաև Ֆրանսիան, որտեղ, կախված տոմսի արժեքից, վճարները կտատանվեն 1,5–18 եվրոյի սահմանում։ 2021թ.–ից հարկի գործարկման մասին հայտարարել են նաև Նիդերլանդների իշխանությունները, իսկ Շվեդիայում էկոլոգիական վճարները գործում են 2018թ.–ից։

Սեպտեմբերին հաղորդվում էր, որ էկոնոմ դասի ավիատոմսի միջին գինը 2019թ.–ի սկզբից գրեթե քառապատկվել է։ Միաժամանակ նշվում է, որ օգոստոսին տոմսերի արժեքը հասնում է առավելագույնի, ինչից հետո այն ամսական սկսում է նվազել` ընդհուպ մինչև դեկտեմբեր։ Նմանատիպ իրավիճակ է գրանցվել 2008թ.–ին` ճգնաժամի ֆոնին։ Այդ ժամանակ ավիատոմսերի գներն աճել էին 24,1%–ով։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:46
28 Հոկտեմբերի 2019
ՀՀ վարչապետ. 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձը
Փաշինյանը նշել է, որ 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ։
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ: