629.62
6.95
520.69
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երբ երազանքներն իրականանում են. ԵՄ աջակցությամբ կյանքի կոչված «Բոհեմ» արվեստանոց–թեյարանը ստեղծագործ հարթակ է Սևանում

14:04
20 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ,20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սևանա լիճը ոչ միայն հայաստանցիների, այլև Հայաստանի հյուրերի սիրված հանգստավայրերից է։ Այստեղ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են տուրիզմի տարբեր տեսակներ։ Եվ հենց Սևան քաղաքում վերջերս` իսկ ավելի հստակ 2017թ.–ից, ստեղծագործ երիտասարդները ևս կարող են գտնել հարթակ ինքնաարտահայտման և ինքնաիրացման համար։ Բոհեմ արվեստանոց-թեյարանի շնորհիվ նրանք այժմ կարող են բազմազանություն մտցնել իրենց ժամանցի մեջ և կյանքի կոչել իրենց ստեղծագործ գաղափարները։ 

Երիտասարդ Գոհար Մարտիրոսյանը, ով ծնունդով սևանցի է, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետն ավարտելուց հետո իր առջև նպատակ դրեց. իր փոքր հայրենիքում ստեղծել մշակութային միջավայր, «հոգու և մտքի» ներդաշնակության, զվարճանքի և ժամանցի հարթակ։ Եվ Գոհարի երազանքը կյանքի կոչվեց` վերածվելով «Բոհեմ» արվեստանոց–թեյարանի։ Սակայն գաղափարից մինչև իրականություն տանող ուղին տևեց մոտ 10 տարի, և Եվրոպական միության աջակցությունը մեծ դեր խաղաց այս գործընթացում։ 

Երազանքն` ինչպես նախազգացում 

ЕС Богема (1).jpg

«Երբ ավարտեցի համալսարանը, ոչ ոք չէր հավատում, որ երբևէ կվերադառնամ Սևան, քանի որ այն թվում էր շատ փոքր ու գորշ ներաշխարհումս տիրող ակտիվության համեմատ։ Բայց դա արդեն սկզբունքային հարց էր ինձ համար», – պատմում է Գոհարը։ 

Նա ցանկանում էր ստեղծել ինքնատիպ արվեստանոց, ում դռները բաց կլինեին բոլորի համար՝ մշակութային հարթակ։ Եվ 2008թ.–ին վերադառնալով հարազատ քաղաք` նա հիմնեց հասարակական կազմակերպություն։ Չնայած ՀԿ–ն բավականին ակտիվ էր, մշակութային հարթակ հիմնելու գաղափարը դարձավ ապագայի նպատակ։

2016թ.–ին նա մասնակցեց «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրին, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, և ստացավ ենթադրամաշնորհ` 7 հազար եվրոյի չափով։ 

Եվ գաղափարը կյանքի կոչվեց... 

ЕС Богема (2).jpg

Գոհարի խոսքով, ցանկություն կար ստեղծել արվեստանոց–թեյարան հենց Սևան քաղաքում, ոչ թե լճի ափին։ 

«Եթե այն լիներ ափին, կլիներ պարզապես հաջող բիզնես, բայց գաղափարի սոցիալական բաղադրիչը, որը մենք այսքան տարի փայփայել էինք, կյանքի չէր կոչվի։ Մենք ուզում էինք, որ արվեստանոցը գտնվի Սևան քաղաքում` որպես ֆինանսապես անկախ և կայուն նախաձեռնություն։ Այս հարցում հասանք հաջողության. մեր արվեստանոց–սրճարանի նկատմամբ հետաքրքրությունն աճում էր, մենք կարողացանք բազմաթիվ երիտասարդների ներգրավել մշակութային կյանքի մեջ», – նշում է նա։ 

«Բոհեմ» արվեստանոց–թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որը տեղակայվել է մինչ այդ չշահագործվող շինությունում, որի ներքին հարդարանքը ոճով շատ մոտ է մշտական այցելուների ճաշակին։

Գոհարի խոսքով, ԵՄ աջակցությունը կարևոր դեր է խաղացել գաղափարի կյանքի կոչման գործում։ Նա նշում է, որ թեյարանի դռները միշտ բաց են ստեղծագործ մարդկանց առաջ` նկարիչներ, երաժիշտներ, և թեյարանի այն այցելուները, որոնք արվեստով չեն զբաղվում, ևս հաճախ ներգրավվում են ստեղծագործ պրոցեսի մեջ։ 

Հարթակն աշխատում է թեյարանի սկզբունքով, որտեղ հոգով, հետաքրքրություններով և նախասիրություններով մոտ մարդիկ կարող են հավաքվել և հաճելի ժամանակ անցկացնել։ «Բոհեմի» հարկի տակ, մտերմիկ միջավայրում, արվեստագետներն ու արվեստասերները կերտում են իրենց աշխատանքները, զրուցում, կազմակերպում երաժշտական երեկոներ։ Ի դեպ, «Բոհեմում» կազմակերպվում են համերգներ, տոնավաճառներ և այլ մշակութային միջոցառումներ։ 

«Միջոցառումների մուտքը դեռ անվճար է, քանի որ մեր փոքրիկ քաղաքում մարդկանց մոտ դեռևս չի ձևավորվել «կենդանի» համերգներ այցելելու մշակույթը։ Նախ ուզում ենք, որպեսզի նրանք սովորեն նմանատիպ միջոցառումների, որպեսզի հասարակության շրջանում ձևավորվի պահանջարկ, իսկ հետո կմտածենք վճարովի մուտքի մասին։ Այսօր մեր նպատակն է իրագործել սոցիալական շփման բաղադրիչը», – նշում է «Բոհեմի» սեփականատերը։    

Վերսկիզբ

ЕС Богема (4).jpg

Գոհարը կարոտով է հիշում 2019թ.–ը, երբ գրեթե հաջողվեց հասնել այն ամենին, ինչ մտածված էր սկզբում։ 

«Պետք չէր կանչել մարդկանց, նրանք իրենք էին գտնում մեզ, այցելուները շատ էին։ Ներդրումների վերադարձը 100% էր, ունեցանք զգալի շահույթ», – պատմում է նա։ 

Գոհարը նաև պատմեց, որ 2017թ.–ից «Բոհեմ» է այցելել Սևան քաղաքի մոտ 6000 բնակիչ, շուրջ 5700 այցելու` Հայաստանի տարբեր վայրերից և մոտ 3500 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Ընդ որում այցելուների մոտ 40%–ը բաժին է հասնում 2019թ.–ին։ 

«Կորոնավիրուսի համավարակը բավականին ծանր ազդեց մեզ վրա։ Մի պահ փակվեցինք, հետո կրկին վերաբացվեցինք», – պատմում է Գոհարը։ 

Նա նաև նշում է, որ արվեստանոց–թեյարանում, ԵՄ–ի աջակցությամբ, ստեղծվել է 4 աշխատատեղ, բայց միշտ ևս երկու աշխատակցի կարիք է եղել։ Հիմա կորոնավիրուսի պատճառով մնացել է 3 աշխատակից։ 

Բայց Գոհարը լավատես է և մեծ հույսեր է կապում ամառային սեզոնի հետ։  

Ծրագրեր և հեռանկարներ

ЕС Богема (5).jpg

Գոհարը պատմում է, որ մտածել են ապագայում ներդնել բոնուսային միավորների համակարգ` այսպես կոչված «Կուտակված տաղանդների քարտեր», որոնք արվեստանոց–թեյարանի ակտիվ մասնակիցներն ու այցելուները կկարողանան փոխանակել ինչ–որ ծառայության, հուշանվերի կամ ապրանքի հետ։ Բացի այդ, նա ուզում է մասնակցել կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված աջակցության ծրագրին, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության աջակցությամբ, ու թեյարանում տեղադրել արևային պանելներ։ 

Պլանավորվում է նաև ընդլայնվել արվեստանոց–թեյարանը և ստեղծել անկյուն` բաց երկնքի տակ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արվեստանոց–թեյարանի տարածքն այդքան էլ մեծ չէ նմանատիպ միջոցառումների համար։ Գաղափարների թվում է նաև մշակութային կրթության բաղադրիչի ներդրումը վարպետության դասերի կազմակերպման միջոցով։ 

«Ուզում ենք կազմակերպել արվեստանոց, որը վճարովի հիմունքներով կտրամադրի ծառայություններ մշակութային կրթության փաթեթի շրջանակում», – պարզաբանում է Գոհարն` ավելացնելով, որ դրա շնորհիվ պրոֆեսիոնալ գեղարվեստական կրթություն ունեցող մարդիկ հնարավորություն կունենան գործնականում իրագործել սեփական գաղափարները։

Գոհարը հավատում է, որ «Բոհեմը» կդառնա Սևան քաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը, եթե ոչ ամենասիրելին։  

Եվրոպական միության աջակցությունն` ուղղված հայկական ՓՄՁ–ներին 

«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերից մեկն է, որոնք նպաստում են երկրի հավասարաչափ զարգացմանը։ ԵՄ–ը Հայաստանում աջակցում է ՓՄՁ–ների զարգացմանը տարբեր ոլորտներում` գյուղատնտեսություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ 

ԵՄ աջակցությամբ իրականացվող խոշոր ծրագրերի շրջանակում ստեղծվել են Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, Աշոցքի դահուկային կենտրոնը, Սյունիքի «Լեգենդների արահետը», որտեղ աջակցություն են ստացել ՓՄՁ բազմաթիվ սուբյեկտներ։ Իրագործման փուլում է 15 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի «ԵՄ ԹՈՒՄՈ» ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը։ 

2019թ.–ին Եվրոպական միությունը հատկացրել է 18,3 մլն եվրո` 8330 հայկական ՓՄՁ–ներին աջակցելու համար, որոնց մեկ երրորդի սեփականատերերը կանայք են։ ՓՄՁ–ները, որոնք օգտվել են ԵՄ աջակցությունից, ստեղծել են ավելի քան 4588 նոր աշխատատեղ և ստացել են 102,9 մլն եվրոյի լրացուցիչ եկամուտ։ 

2020թ.–ին Եվրոպական միությունն աջակցել է հայկական ՓՄՁ-ներին COVID-19 համավարակի հետևանքները հաղթահարելու գործում։ ԵՄ-ը տրամադրել է 300 հազար եվրո զբոսաշրջության զարգացման նպատակով՝ աջակցելով 30 ձեռնարկության, 400 000 եվրո՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով՝ աջակցելով 20 ձեռնարկության, 70 հազար եվրո՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով (42 ՓՄՁ, որոնք ստացել են աջակցություն` COVID-19–ի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար), միկրոբիզնեսի գծով` 200 հազար եվրո (44 ընկերություն)։ 

Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ձեռներեցության զարգացման գործում, ինչն իր հերթին կնպաստի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացմանը։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել այս տարվա մարտից, կընձեռի ավելի լայն հնարավորություններ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
30 Ապրիլի 2021
«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ
«Քարֆուրը» Երևանում կբացի 10 սուպերմարկետ
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
14:57
02 Մարտի 2021
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը (ՖՈՏՈ)
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ
16:08
17 Փետրվարի 2021
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում