Դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը

14.01.2021, 18:56
Ներկայացնում ենք դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
Դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պարենային շուկայում 2020թ.–ին նկատվել է մի շարք սպառողական ապրանքների գների աճ, մասնավորապես, սպառողական շուկայում։

Այս մասին են նաև վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում սպառողական գները 2020թ.–ի դեկտեմբերին, 2019թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 3,7%–ով։ Միաժամանակ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 4,9%–ով։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տարվա կտրվածքով դեկտեմբերին ամենաշատ թանկացած սննդամթերքի եռյակը։

Շաքարավազ

 - рис.1

«Շաքար և շաքարի փոշի» խմբում 2020թ.–ի դեկտեմբերին, 2019թ.–ի դեկտեմբերի համեմատ, գների աճը կազմել է 38,1%, իսկ 2020թ.–ի նոյեմբերի համեմատ` 3%։

Արևածաղկի ձեթ

 - рис.2

Արևածաղկի բուսական ձեթի միջին գնաճը 2020թ.–ի դեկտեմբերին, 2019թ.–ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 35,3%, իսկ 2020թ.–ի նոյեմբերի համեմատ` 12,3%։

Ձու

 - рис.3

Ձուն 2020թ.–ի դեկտեմբերին, 2019թ.–ի դեկտեմբերի համեմատ, թանկացել է 18,5%–ով, 2020թ.–ի նոյեմբերի համեմատ` 13,1%–ով։–0–