585.28
6.45
495.58
+3
Եղանակը Երևանում
Հայ

Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վարկերը

13:58
21 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որոնցով բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, նախագիծը ներկայացելիս, հայտարարեց, որ խոսքը ոչ միայն տույժերի և տուգանքների, այլև վարկային պարտավորության մայր գումարի մասին է։ Նրա խոսքով, այս նախագիծը նպատակ ունի ներել ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ։

«Ավելի վաղ նման օրենսդրական փոփոխություններում կային բացառություններ անհատ ձեռներեցների և նոտարների համար այն դեպքում, երբ նրանք, լինելով ֆիզիկական անձ, վարկեր էին վերցնում որպես ԱՁ կամ նոտար, այսինքն` որպես բիզնես սուբյեկտ։ Սակայն քանի որ այստեղ գործում է այլ տրամաբանություն, և խոսքը զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց մասին է, ապա առաջարկվում է, որպեսզի այդ հնարավորությունը տրամադրվի նաև ԱՁ–ներին», – ասաց նա։

Պողոսյանը նաև նշեց, որ քանի որ վարկերի ներումը կարող է առաջացնել հարկային հետևանք` եկամտի հաշվեգրում, հետևաբար նաև՝ եկամտային հարկի փոխանցում բյուջե, առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող եկամուտ, որպեսզի բանկերն ազատվեն եկամտային հարկ վճարելուց:

Պետությունն իր հերթին իր վրա է վերցնում ֆինանսական կորուստների մի մասը, որոնք առաջացել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից եկամուտ չստանալու հետևանքով։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:50
09 Նոյեմբերի 2020
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել, հայ տնտեսագետը նշել է պատճառներն ու հետևանքները
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել, հայ տնտեսագետը նշել է պատճառներն ու հետևանքները
17:37
06 Նոյեմբերի 2020
Արագ և հարմարավետ. ինչպե՞ս գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան` առանց բանկի հաշվեհամարի
Այսօր արդեն կարելի է ընդամենը մի քանի վայրկյանում մի երկրից գումար փոխանցել մեկ այլ երկիր, օրինակ` Ռուսաստանից Հայաստան։ Եվ այսպես, ներկայացնում ենք ամենավերջին և ժամանակակից հավելվածներից մեկը
15:58
03 Նոյեմբերի 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնել է, թե հայ տնտեսվարողներին ի՞նչ այլընտրանք է առաջարկվելու թուքական արտադրանքի փոխարեն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է ներմուծման այլընտրանքային շուկաները, որոնցով հայ ներմուծողները կարող են փոխարինել թուրքական արտադրանքները
16:39
22 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ի նախաձեռնությամբ կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը
ՀՀ–ի նախաձեռնությամբ կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը
21:55
16 Հոկտեմբերի 2020
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
13:44
16 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
19:37
06 Հոկտեմբերի 2020
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
18:24
05 Հոկտեմբերի 2020
Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է պաշտպանության ոլորտի պետբյուջեի ծախսերը
ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել պետբյուջեի փոփոխություններին, ինչը հիմնավորված է երկրում ընդունված ռազմական դրությամբ
17:21
03 Հոկտեմբերի 2020
Հայաստանում բյուջեն շտկվում է. պաշտպանության ոլորտի ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով
ՀՀ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կընդունվեն 2020 թվականի պետական ​​բյուջեի շտկումներ
17:33
30 Սեպտեմբերի 2020
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
10:38
30 Սեպտեմբերի 2020
Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանը հաստատել է հոկտեմբերի 9-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը հյուրընկալելու պատրաստակամությունը
17:20
25 Սեպտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում  է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով