552.46
6.5
486.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

Արագ և հարմարավետ. ինչպե՞ս գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան` առանց բանկի հաշվեհամարի

17:37
06 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և հնարավորությունները` այլևս դժվար չէ գումար փոխանցել մի երկրից մեկ այլ երկիր։ Եթե ավելի վաղ գումար ուղարկելու համար պետք էր հերթ կանգնել բանկում, լրացնել դիմում` նշելով անձնագրի տվյալներն ու հաշվեհամարները, իսկ հետո առնվազն մեկ-երկու օր սպասել մինչև գումարը տեղ հասնի, ապա հիմա այս գործընթացի համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե։ Բայց այստեղ ևս, ինչպես ասում են, խճճվում ես տարատեսակ ծառայությունների մեջ։ Կան ակնթարթային փոխանցումներ, բայց այս դեպքում պետք է այցելել բանկ, հիշել և գումարը ստացողին փոխանցել գաղտնաբառ, կամ էլ չմոռանալ ուղարկել այն SMS-ով։ Կան նաև առցանց և բջջային տարբեր հավելվածներ։ Այսօր արդեն կարելի է ընդամենը մի քանի վայրկյանում մի երկրից գումար փոխանցել մեկ այլ երկիր, օրինակ` Ռուսաստանից Հայաստան։ Եվ այսպես, ներկայացնում ենք ամենավերջին և ժամանակակից հավելվածներից մեկը։

id Как быстро и удобно перевести деньги из России в Армению не зная номера банковского счета

Զանգից արագ

Շատ օգտատերերի հեռախոսներում հիմա կան բջջային բանկային հավելվածներ, սակայն դրանցով գումար փոխանցելու համար պետք է լրացնել բանկային տարբեր ռեկվիզիտներ, այդ թվում` նշել ստացողի հաշվեհամարը։ Բայց այդ համարները շատ երկար են, և դրանք դժվար է ոչ միայն հիշել, այլև ճիշտ մուտքագրել։

Բացի այդ, ոչ բոլոր բջջային հավելվածների միջոցով է հնարավոր փոխանցում կատարել արտերկիր, օրինակ` Ռուսաստանից Հայաստան։ Այլ բան է, եթե օգտվեք IDpay բջջային հավելվածից (հասանելի է Google Play-ում և App Store-ում), որով կարելի է ակնթարթորեն համալրել IDBank-ի (Հայաստան) հաճախորդների քարտերը կամ հաշիվները։ Դրա համար պարզապես պետք է հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: Գործարքը տևում է վայրկյաններ. ավելի արագ, քան դուք կհասցնեիք ստացողին զանգահարել։

главная статья id

Ինչպե՞ս է դա աշխատում

IDpay հավելվածը գործում է Սովկոմբանկի հարթակի հիման վրա․ այն մշակվել է «Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության կողմից` IDBank-ի հետ համատեղ (Հայաստան)։ Ամեն ինչ շատ պարզ է։ Դուք ներբեռնում եք հավելվածը, արագ անցնում առցանց գրանցման և նույնականացման ընթացակարգը, հավելվածին կցում եք ռուսական ցանկացած բանկային քարտ և վերջ։ Փոխանցում կատարելու համար այլևս պետք չէ գրանցել կամ հիշել գումար ստացողի հաշվեհամարը։

Հնարավոր է` մի փոքր ժամանակ անհրաժեշտ լինի առաջին անգամ համակարգ մուտք գործելու համար, երբ պետք է սելֆի անել անձնագրի հետ և ևս մի քանի քայլ կատարել` անցնելով պրոֆիլի նույնականացում։ Դրանից հետո պետք է սեղմել «Կատարել փոխանցում» կոճակը, հասցեագրքից ընտրել ստացողի հեռախոսահամարը կամ ձեռքով մուտքագրել այն` պարզապես հավաքելով ստացողի հեռախոսահամարը, նշել փոխանցվող գումարի չափը և ընտրել քարտը, որից պետք է փոխանցվի գումարը։ Ուղարկելուց առաջ ստուգեք` արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եք լրացրել և հաստատեք գործարքը։ Վերջ, փոխանցումը կատարված է։

id Как это работает

Իսկ դրա համար հատուկ բանկային քա՞րտ է անհրաժեշտ

IDpay հավելվածի առանձնահատկությունն այն է, որ կարիք չկա ձեռք բերելու բանկային նոր քարտ։ Հավելվածը թույլ է տալիս կցել VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ։ Այս պահին փոխանցումներն իրականացվում են ռուբլով: Հավելվածը դեռ նոր է, գործում են որոշ սահմանափակումներ, այդ պատճառով ներկայում փոխանցում կարող են կատարել միայն ՌԴ քաղաքացիները, ինչպես նաև մյուս երկրների քաղաքացիները` անցնելով նույնականացում Սովկոմբանկի մոտակա մասնաճյուղում։ Բայց շուտով ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ Համագործակցության շրջանակում մոտ ժամանակներում նախատեսվում է գործարկել նաև փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան։

id Для этого нужна специальная банковская карта

Երևի, բանկը մեծ միջնորդավճա՞ր է գանձում

Դժվար է պատկերացնել, բայց ոչ։ Ծառայության միջնորդավճարը կազմում է ընդամենը 0,5%, նվազագույնը` 25 ռուբլի։ Այս պահին հավելվածը Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ամենաշահավետ միջոցներից մեկն է։ Բանն այն է, որ նվազագույն սակագինը սահմանվել է` հաշվի առնելով Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրությունը և Ռուսաստանից նվազագույն սակագներով փոխանցումների նկատմամբ հատուկ պահանջարկը։ Գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հատուկ արշավի շրջանակում մինչև 2020 թ. ավարտը IDpay հավելվածով փոխանցումները կկատարվեն ընդամենը 0,5% միջնորդավճարով։

id Наверно банк берет большую комиссию

Իսկ բաժանորդն ինչպե՞ս կստանա գումարը

Ամեն ինչ շատ պարզ է։ Ստացողը` IDBank-ի հաճախորդը, պետք է պարզապես իր բջջային հեռախոսահամարը «կցի» իր քարտին կամ հաշվին IDBanking.am-ում գործող անձնական կաբինետի միջոցով։ Հեռախոսահամարը հաշվին/քարտին կցելու (փոխարինելու) համար պետք է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ` մուտք գործել IDBanking.am, բացել «Հաշիվներ» բաժինը, ընտրել նախընտրելի հաշիվը/քարտը և սեղմել «Հեռախոսահամար» դաշտում համապատասխան հաշվի/քարտի վրա։ Դրանից հետո բացված էջում պետք է մուտքագրել հեռախոսահամարը, ընդունել պայմաններն ու դրույթները, սեղմել «Ստանալ գաղտնաբառ» կոճակն ու հաստատել գործողությունը վեցանիշ PIN-ի միջոցով։ Հետո պետք է լրացնել մուտքագրված հեռախոսահամարին SMS-ով ստացված գաղտնաբառը և սեղմել «Հաստատել»։ Պատրաստ է։ Ձեր հեռախոսահամարը հաջողությամբ կցվել է ձեր հաշվին։ Կարող եք նաև փոխել հաշվեհամարը և հեռախոսահամարը` ընտրելով ձեզ հարմար տարբերակն առանց տնից դուրս գալու։

id А как абонент получит деньги

Այդ գումարը կարելի՞ է կանխիկացնել

Նման դրամական փոխանցում ստանալուց հետո հաճախորդը կարող է տնօրինել այն ինչպես ցանկանա, չէ՞ որ գումարն անմիջապես փոխանցվում է իր քարտին կամ հաշվին։ Դուք կարող եք ճկուն կառավարել ձեր միջոցները, այդ թվում` Idram հավելվածի և IDBanking.am առցանց հարթակի լայն հնարավորությունների միջոցով: Դրամական միջոցները քարտին/հաշվին մուտքագրվելու են համապատասխան արժույթով ավտոմատ փոխարկմամբ՝ Բանկի թվային հարթակի ընթացիկ փոխարժեքով, որը ՀՀ բանկային համակարգում ամենաշահութաբերն է։

id Эти деньги можно снять

Իսկ անվտանգությու՞նը

IDpay-ը երաշխավորում է փոխանցումների և ձեր տվյալների անվտանգությունը։ Բոլոր գործառնությունները համապատասխանում են անվտանգության լավագույն չափորոշիչներին, իսկ կցված քարտերի տվյալները հուսալի կերպով պահվում են Սովկոմբանկի պրոցեսինգային կենտրոնում։ Բացի այդ, կատարելով բոլոր գործարքները տնից` դուք խուսափում եք վիրուսով վարակվելուց։–0–

id А как же безопасность
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:32
22 Նոյեմբերի 2021
Կլինե՞ն նոր թանկացումներ, թե՞ ոչ. պարզաբանում է տնտեսագետը (ՎԻԴԵՈ)
Կլինե՞ն նոր թանկացումներ, թե՞ ոչ. պարզաբանում է տնտեսագետը.ՎԻԴԵՈ
20:59
12 Նոյեմբերի 2021
Wildberries–ը նախատեսում է պահեստային կենտրոն բացել Հայաստանում
Wildberries–ը նախատեսում է պահեստային կենտրոն բացել Հայաստանում
12:58
05 Նոյեմբերի 2021
Հայաստանում նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը
19:35
04 Նոյեմբերի 2021
Հայաստանում բենզինի գինը հոկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է ավելի քան 44%–ով
Ոչ պարենային ապրանքների գները 2021թ.–ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ավելացել են 9,7%–ով, իսկ 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ` 0,6%–ով
12:28
03 Նոյեմբերի 2021
Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ (ՎԻԴԵՈ)
Իմացեˊք ավելին Հայաստանում Ամերիաբանկ-Սիմբիոտիքս ռազմավարական համագործակցության մասին.ՎԻԴԵՈ
18:40
28 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում երրորդ եռամսյակի բանկային հիմնական ցուցանիշների գծով
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը հայտնեց, որ Ամերիաբանկն ընթացիկ տարվա ինը ամսվա ցուցանիշներով Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով
13:52
19 Հոկտեմբերի 2021
Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում կատարել 1մլրդ դոլարի ներդրում
Ռուսաստանը նախատեսում է առաջիկայում Հայաստանի տնտեսության մեջ ներդնել 1մլրդ դոլար
14:24
14 Հոկտեմբերի 2021
Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը
Նախատեսվում է քննարկել ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և երկու երկրներում  տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր, դրանց լուծումները
11:05
13 Հոկտեմբերի 2021
S&P–ին առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը` շնորհելով «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով
Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման
17:25
08 Հոկտեմբերի 2021
Հայաստանն ու ռուսական «ԱԼՌՈՍԱ»–ն քննարկում են համագործակցության ընդլայնումը ալմաստի արդյունահանման ոլորտում (ՖՈՏՈ)
ՀՀ–ում ստեղծվում է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող պետական միասնական ընկերություն. ՖՈՏՈ
21:25
01 Հոկտեմբերի 2021
ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան
ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան
13:13
29 Սեպտեմբերի 2021
Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ–ն պարզաբանում է
Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ–ն պարզաբանում է