426.5
4.25
402.21
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել. պետությանը պատճառվել է մոտ 37մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

21:15
28 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում` դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պարզվել է նաև, որ տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝ վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:20
06 Հոկտեմբերի 2023
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանն ուղղված ՀՀ իշխանությունների վեկտորը տգիտություն է. ֆինանսների նախկին նախարար.
Արամյանի խոսքով, տնտեսական առումով մենք միլիարդավոր դոլարներով կապված ենք Ռուսաստանի տնտեսության հետ
17:26
04 Օգոստոսի 2023
Հայաստանում հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է (ՑԱՆԿ)
Հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է. ՑԱՆԿ
14:57
23 Հունիսի 2023
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին