+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆԻՖ հիմնադրամը և «Քեյ ընդ Ջի» ընկերությունը մեկնարկում են ելակի լայնածավալ արտադրություն (ՖՈՏՈ)

13:57
16 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը «Քեյ ընդ Ջի» ընկերության հետ համատեղ մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր, հաղորդում է ֆոնդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Բերրիմաունթ» (Berrymount) համատեղ ձեռնարկությունն իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով:

Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և արդեն ունի երկու ջերմոց՝ ընդհանուր 6 հեկտար տարածքով։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի երրորդ ջերմոցը։

Ընկերությունն իր արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանում է։ Ջերմոցների սարքավորումները մատակարարվում են ֆրանսիական «Րիշել» ընկերության կողմից, որը ոլորտի առաջատարներից է։ Ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով՝ առանց պեստիցիդների և քիմիական մշակման։

ԱՆԻՖ-ի ներդրման արդյունքում կառուցվելիք նոր ջերմոցը նախատեսում է կրկնակի ավելացնել ընկերության արտահանումը։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումը կազմում է 960 մլն ՀՀ դրամ։

Berrymount

«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը մեկնաբանել է գործարքը. «Բերրիմաունթ» ընկերությունում մեր համատեղ ներդրումը շուկայում արդեն կայացած ընկերության հետ հնարավորություն է ընձեռում հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալի մեծացման ու շուկայի ընդլայնման համար։

«Մեզ համար հատկապես կարևոր է, որ ընկերությունը, որի հետ իրականացնում ենք ծրագիրը, ոլորտում ունի տարիների հաջողակ փորձ», - ասել է նա:

Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոյի խոսքով, ԱՆԻՖ-ի ներդրումը կօգնի ընկերությանը իրագործել ընկերության ընդլայնման ռազմավարությունը։

«Մենք այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ թե որպես պետական աջակցություն բիզնեսին, այլ որպես համատեղ արդյունավետ և շահավետ բիզնես ներդրում թե՛ մեր ընկերության, թե՛ ԱՆԻՖ-ի համար։ Որակյալ գյուղմթերքի պահանջարկն աճում է և Հայաստանի մրցունակությունն այս ոլորտում աճի մեծ պոտեցիալ ունի», - նշել է նա։

Ջերմոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023թ. օգոստոսին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին
16:40
03 Փետրվարի 2023
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
09:28
07 Հունվարի 2023
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
20:36
28 Դեկտեմբերի 2022
Կարգավորիչն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել
Էեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվել
16:30
24 Դեկտեմբերի 2022
Հայաստան մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել
Մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել Հայաստան