ԱԺ-ն ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը, ընդդիմությունը դեմ քվեարկեց

06.12.2019, 11:27
ԱԺ-ն ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը, ընդդիմությունը դեմ քվեարկեց
ԱԺ-ն ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը, ընդդիմությունը դեմ քվեարկեց

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովն այսօր ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը։ 

Загружается новость ... "Лево"

Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 37, ձեռնպահ` 0։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին։ 

2020թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի չափով, իսկ գնաճը` 4%–ի (±1,5%)։ Եկամտային մասը կազմում է 1,69 տրիլիոն դրամ, ծախսերի մասը` 1,85 տրիլիոն դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 160,7 մլրդ դրամ։–0–